«Արմավիայի» թռիչքները վերականգնված են

Այսօր առավոտից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կասեցրել էր «Արմավիա» ավիաընկերության թռիչքները պարտքի պատճառով: Այժմ հաղորդվում է, որ Զվարթնոց օդանավակայանը վերսկսել է ավիաընկերության չվերթերի սպասարկումը

«Արմավիա»ն այսօր վճարել է 40 միլիոն դրամ: Այժմ ընթացիկ պարտքը կազմել է 3 միլիոն 160 հազար դոլար:

Ընկերությունը պաշտոնապես խոստացել է վաղը փոխանցել մնացյալ փողը, եւ պարտքը իջեցնել մինչեւ 3 միլիոն դոլար: Զվարթնոցը հավատացել է ավիաընկերությանը եւ ընդառաջել է: Թռիչքները վերականգնված են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում