«Ժողովուրդ». Սպարտակ Ղուկասյանը կոնֆետի բիզնեսով է զբաղված Մոսկվայում
19/10/2012 10:06
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով’ Շիրակի մարզկենտրոն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին’ Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում, այս օրերին Մոսկվայում է: Նրան տեսել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Ավելին, այժմ Սպարտակը ոչ թե հյուսիսային արջ է բռնում, այլ կոնֆետի բիզնեսով է զբաղված: «Թե որքանով են հավաստի այս լուրերը, չենք կարող ասել: Հուսանք’ Սպարտակին փնտրող ՀՀ ոստիկանությունը որոնողական աշխատանքների ընթացքում կստուգի նաև այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետի որդին հետախուզվում է Գյումրու կենտրոնում հնչած կրակոցների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում»,- գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում