«Հայկական ժամանակ».100 դրամանոց վտանգավոր փուչիկները 1000 դրամանոց անվտանգի փոխարեն գնելու որոշումը եղել է Ռուբեն Թադևոսյանինը
Նմանատիպ
Նախօրեին «փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանից 1000 դրամանոց անվտանգի փոխարեն 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ գնելու որոշումը կայացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Թադևոսյանը: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը: Թադևոսյանը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն Է: Երեկ թերթի թղթակիցը այցելել է ՀՀԿ գրասենյակ’ տեղում նրանից մեկնաբանություն ստանալու: Գործավարուհին զեկուցել է Թադևոսյանին այցի մասին, ապա վերադարձել և ասել, որ նա զբաղված է: Երբ թղթակիցը պնդել է, որ պատրաստ է սպասել, գործավարուհին ասել է. «Նա չի կարոդ ձեզ ընդունել, զբաղված է, հաշվարկ է անում, դիմեք մամուլի խոսնակին»: Ըստ ամենայնի, Թադևոսյանը հաշվարկում էր’ «էժան փուչիկ-ներ»-ով ՀՀԿ-ին իր բերած օգուտը և իր անպատիժ մնալը համարժե՞ք են, թե’ ոչ: Ավելին, գուցե պետք է իրեն ավելի բարձր պաշտոնի՞ արժանացնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում