«Ժողովուրդ». ՀՀ քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարարը խիստ դժգոհ է իր կուսակցության առաջնորդից
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկություններով՝ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, որին օրերս որպես վկա հարցաքննել են Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, խիստ դժգոհ է իր կուսակցության առաջնորդից: Թերթի տեղեկություններով’ նա ասել է, թե երկար ժամանակ է’ չի տեսել Գագիկ Ծառուկյանին, ընդ որում, Ծառուկյանը չի էլ փորձում իր հետ կապ հաստատել: Իսկ երբ նրա մտերիմներից մեկը հարցրել է, թե ինչու ինքը չի գնում Ծառուկյանի մոտ, ասել է. «Գնամ ի՞նչ անեմ, խի ինքը չի՞ տենում, թե ինչ ա կատարվում»: Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում ասել է, թե Ծառուկյանն ու Վարդանյանն օրերս հանդիպել են. «Ու նմանատիպ հանդիպումներ հաճախ են լինում: Այդ հանդիպումներում որևէ ենթատեքստ չկա, և որևէ արտառոց բան չի եղել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում