«Ժամանակ». «Ազատ դեմոկրատներն» ավելի են հակված հաշտության
19/10/2012 10:37
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է, որ հայտնի հայտարարությունից հետո ԱԺ նույն խմբակցության անդամ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ղեկավարները չեն հանդիպել՝ քննարկելու եւ հաշտության եզրեր գտնելու։
«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի «Ժառանգության» վարչության եւ խմբակցության համատեղ նիստում՝ հոկտեմբերի 21-ին։ «Այժմ հանդիպումներ, բանակցություններ չկան»։ Նշենք, որ «Ազատ դեմոկրատներն» ավելի հակված են հաշտության»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում