Արդարադատության նախարարությունում պաշտոնանկություններ են եղել
19/10/2012 10:55
Նմանատիպ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Նշանի Մարտիրոսյանն ու նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Խաչատուրի Իգիթյանն ազատվել են աշխատանքից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հրամանով հոկտեմբերի 17-ից տասնութ օրով երկարաձգվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննության ժամկետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում