Փարիզում կքննարկվի Մերձավոր Արեւելքում ազգային-կրոնական հալածանքների խնդիրը

Փարիզում կքննարկվի Մերձավոր Արեւելքում ազգային-կրոնական հալածանքների խնդիրը

Փարիզում տեղի կունենա միջազգային խորհրաժողով՝ նվիրված Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային հետապնդումների զոհերին: Այն կբացի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իսկ խորհրդակցությունը կգլխավորեն հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լորան Ֆաբիուսը եւ Հորդանանից նրա պաշտոնակից Նասե ր Ջոդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 Ինչպես նշել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում, խորհրդաժողովին կմասնակցեն տասնյակ պատվիրակություններ տարբեր երկրներից, «ներառյալ ՄԱԿ-ի, Եվրամիության  եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»:

«Այդ հանդիպման նպատակն Է՝ կոնկրետ միջոցներ առաջարկել Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական բռնության զոհերի դրության վերաբերյալ»,- ընդգծել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Առաջնահերթ խնդիրների թվում, որոնք մտադիր են քննարկել հանդիպման մասնակիցները, օգնությունն Է ազգային-կրոնական փոքրամասնություններին, որոնք գտնվում են հալածանքների սպառնալիքի տակ, ինչպես նաեւ բնակչության այն խմբերին ավանդական բնակության վայրեր վերադարձնելու նախապատրաստումն ու օժանդակումը, որոնք ավելի վաղ հարկադրված են եղել փախչելու ագրեսորների ուժգին ճնշման ներքո: Առաջին հերթին խոսքը վերաբերում Է Իրաքին եւ Սիրիային, որտեղ գտնվում Է տարածաշրջանում արմատական իսլամի հիմնական հենակետը:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ սիրիական հակամարտության հետեւանքով հարկադիր վերաբնակների թիվն արդեն գերազանցել Է 4 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում