Լևանդովսկի. Հավաքականի դիրքը լավագույն ռմբարկուն լինելուց կարևոր է

Լևանդովսկի. Հավաքականի դիրքը լավագույն ռմբարկուն լինելուց կարևոր է

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Ջիբրալթարի հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Լեհաստանը հաղթել է 8:1 հաշվով, իսկ Լևանդովսկին դուբլ է ձևակերպել՝ գլխավորելով ընտրական փուլի լավագույն ռմբարկուների ցանկը:

-Իհարկե, հաճելի է լինել լավագույն ռմբարկուն, բայց մրցաշարային աղյուսակում հավաքականի դիրքն ավելի կարևոր է: Ես մտահոգված չեմ, թե քանի գոլ կկարողանամ խփել: Եթե դա ինձ շատ հուզեր, Ջիբրալթարին, հավանաբար, ավելի շատ գոլ կխփեի: Ես ու Կամիլ Գլիկը որոշեցինք, որ Կուբա Բլաշչիկովսկին պետք է իրացնի 11-մետրանոցը, քանի որ նրան այժմ ինքնավստահություն է անհրաժեշտ, իսկ գոլը կօգնի:

Լեհաստանի, Շոտլանդիայի, Իռլանդիայի միջև ուղեգիր նվաճելու համար պայքարը կարող է շարունակվել մինչև ընտրական փուլի ավարտը: Կարևոր է հոկտեմբերին կայանալիք խաղերին լավ պատրաստվել,-Լևանդովսկու խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում