ՀՀ-ն և ՀԱՀ-ը կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր

ՀՀ-ն և ՀԱՀ-ը կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր

Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

«Համաձայնագիրն ուղղված է ներդրումների փոխադարձ պաշտպանությանն ու խրախուսմանը, մասնավորապես, պայմանավորվող կողմերի ներդրողներին փոխադարձության սկզբունքով տրամադրվում է առավել բարենպաստ և ազգային ռեժիմ: Համաձայնագրով երաշխիքներ են տրամադրվում նաև կողմերի ներդրումների օտարման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության և կորուստների փոխհատուցման համար, ինչպես նաև երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուհների ազատ փոխանցումը կապիտալի ծագման երկիր և այլ երկրներ»,- ասված է հիմնավորման մեջ:

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ելնելով վերոշադրայալից և հաշվի առնելով համաձյնագրի ստորագրման կարևորությունը երկու երկրների պոտենցիալ ներդրողների համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու առումով, նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը ՀՀ կառավարության կողմից:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում