«Հրապարակ». «Ալյանս» կուսակցությունը որոշել է «ռասկրուտկայի» ոչ մի առիթ բաց չթողնել

«Հրապարակ». «Ալյանս» կուսակցությունը որոշել է «ռասկրուտկայի» ոչ մի առիթ բաց չթողնել

«Նորահայտ «Ալյանս» կուսակցությունը փաստորեն, որոշել է «ռասկրուտկայի» ոչ մի առիթ բաց չթողնել»։ «Հրապարակ»-ի աղբյուրների համաձայն, «Ալյանս»-ը որոշել է օգտվել շանսից և սեպտեմբերի 13-ին քաղաքապետի ընտրություններն օգտագործել փիառի նպատակով։ «Ալյանս»-ը հակաքարոզչություն կիրականացնի իշխանական թեկնածուի դեմ։

Թերթը հիշեցնում է, որ Իջևանում ՀՀԿ-ն առաջադրել է նախկին ԲՀԿ-ական, գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի թեկնածությունը, ով «Ալյանս»-ի նախագահ՝ ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի նախկին կուսակիցն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում