Վերադարձը վերաբերում է բուֆերային զոնային, ԼՂ-ի բուն տարածքի մասին նման բանաձև չկա. Մանվել Բադեյան (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը համաձայն չէ տեսակետների հետ, թե ՀՀ դիվանագիտությունը ձախողել է, այլապես միջազգային փաստաթղթերում մեզ ագրեսոր կճանաչեին:
«Ազգերի ինքնորոշման իրավունքը հերքված չէ մինչև հիմա: Փաստաթղթեր կան, որտեղ ասում են, թե պետք է տարածքներն ազատվեն, բայց ո՞ր տարածքները՝ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դա բուֆերային զոնան է, դա էն տարածքներն են, որոնք շրջապատում են Լեռնային Ղարաբաղը, բայց երբեք բուն Լեռնային Ղարաբաղի մասին էդպիսի բանաձևեր չկան»,-հայտարարեց նա:
Times.am-ի հակադարձմանը՝ այսինքն՝ ազատագրված շրջանները բուֆերայի՞ն են, պատգամավորը պատասխանեց՝ այո, բուֆերային են:
Այստեղ Times.am--ը զգուշացրեց ՀՀԿ ներկայացուցչին այն վտանգների մասին, որ կարող է մեզ սպասել այդ «բուֆերային տարածքների» հանձնումից հետո:
Հանդիպմանը ներկա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը պատմական փաստեր բերեց, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվածն իր մեջ պարունակել ոչ միայն այդ 7 շրջանները, այլև տարածքներ Հյուսիսային տարածքից»: Այս հակադարձումներից հետո, իհարկե, Բադեյանը հայտարարեց, որ Արցախի տարածքից 1մմ հող չենք զիջելու, բայց թերևս իր գծասծ տարածքին էր վերաբերում:
Պատասխանի շարունակությունը «Ա1+-ի» տեսանյութում՝ 19.37 րոպեից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում