«168 ժամ».Պուտինի հերթական ավանտյուրան

«168 ժամ».Պուտինի հերթական ավանտյուրան

«Վերջին օրերին ռուսական հակահայկական քարոզչությունը կրկին ակտիվացել է: Ռուս չինովնիկները հարցազրույցներ են տալիս ու ակնհայտորեն խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ գնահատականներ են հնչեցնում Երևանում «մայդանի վտանգների» մասին, նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այցով մեկնում է Մոսկվա, որտեղ, թերևս, նրան ինչ-որ բան է ներկայացվում, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված:

Դրա «նախադրյալներն» ադրբեջանցիները ստեղծել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո՝ աննախադեպ կերպով գնդակոծելով հայկական բնակավայրերը: Իսկ ռուսների հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո գնդակոծությունների նվազումը Հայաստանի հասարակությունը կընկալի՝ որպես Ռուսաստանի «նվեր», որպես «անվտանգության երաշխիք»:

Այսինքն՝ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով սպառնալիք է ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ապա Պուտինի «բարձր հովանու ներքո չեզոքացնում է» այդ սպառնալիքը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում