Պերես. Կասիլյասին ես չեմ ստիպել հեռանալ «Ռեալից»

Պերես. Կասիլյասին ես չեմ ստիպել հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ որևէ կերպ չի նպաստել դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ ամռանը «Պորտու» տեղափոխությանը։

-Ես չեմ ստիպել Կասիլյասին հեռանալ «Ռեալից»։ Եթե իմ կամքով լիներ՝ նա կարիերան «Ռեալում» կավարտեր։ Նա ինձ խնդրեց օգնել, որ այլ ակումբ տեղափոխվի։ Վերջին երկու տարում նա մեծ ճնշման էր ենթարկվում։ Եվ մենք չվճարեցինք նրան պայմանագրի մնացած երկու տարիների համար։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես կարող են սուլել մեր ֆուտբոլիստին, և ես այդմասին կխոսեմ ղեկավարության հաջորդ նիստում։ 

Ես միշտ պաշտպանել եմ Կասիլյասին, իսկ մեր նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նույն կերպ է վերաբերվել նրան ու Ռոնալդուին։ Իկերը պահեստայինների նստարանին է եղել միայն Անչելոտիի օրոք։ Դա ինձ էլ էր ճնշում, բայց ես չէի կարող միջամտել, -ասել է Պերեսը։

Իսպանական լրատվամիջոցների մի մասը շարունակում է պնդել, որ հենց Պերեսն է իրականում ստիպել Կասիլյասին հեռանալ՝ նրա դեմ տրամադրելով երկրպագուների և լրատվամիջոցների մի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում