ԱՄՆ-ում Հռոմի պապի պատարագի 10 հազար տոմսերն սպառվել են կես րոպեում

ԱՄՆ-ում Հռոմի պապի պատարագի 10 հազար տոմսերն սպառվել են կես րոպեում

Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատարագի առնվազն 10 հազար տոմսերը բաժանվել են 30 վայրկյանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հաղորդել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:

Ֆրանցիսկոսի ողջույնի ճառի եւս 10 հազար տոմսեր սեպտեմբերի 9-ին սպառվել են երկու րոպեից Էլ պակաս ժամանակում:

Միջոցառումների տոմսերը բաժանվել են անվճար եւ մատչելի են եղել առցանց:

Քահանայապետի ժամանումը Վաշինգտոն պլանավորված Է սեպտեմբերի 22-ին: Սպասվում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր տիկնոջ՝ Միշելի հետ անձամբ կդիմավորի Հռոմի պապին: Այս մասին սեպտեմբերի 9-ին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը:

«Օբաման եւ առաջին տիկինը Ֆրանցիսկոս պապին կդիմավորեն սեպտեմբերի 22-ին: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, քահանայապետը կայցելի Սպիակ տուն»,- նշել Է նա լրագրողների հետ կայացած զրույցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում