«Ժամանակ». «Մուտիլովկա մի արեք». Հմայակ Հովհաննիսյանը՝ Պարույր Հայրիկյանին

«Ժամանակ». «Մուտիլովկա մի արեք». Հմայակ Հովհաննիսյանը՝ Պարույր Հայրիկյանին

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Երեկ մի շարք քաղաքական գործիչներ ու ՀԿ ներկայացուցիչներ հայտարարելու էին «Հանրային փրկության ճակատ» ստեղծելու մասին։ Բայց պարզվեց, որ հայտարարության տեքստի շուրջ տարաձայնություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները։ Հակասությունները հիմնականում Պարույր Հայրիկյանի և Հմայակ Հովհաննիսյանի միջև էին, և լարվածությունը մի պահ այնքան է սրվել, որ Հ. Հովհաննիսյանը Հայրիկյանին կոչ է արել՝ «Մուտիլովկա մի արեք»։ Եթե այս մարդիկ չեն կարողանում համաձայնության գալ և հայտարարություն ընդունել, ապա ինչ տրամաբանությամբ կարելի է սպասել, որ նրանք կարող են երկիրը ազատել ռեժիմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում