«Հայկական ժամանակ». Աշխարհում պարենամթերքի գները անկման ռեկորդային ցուցանիշ են գրանցել, իսկ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել

«Հայկական ժամանակ». Աշխարհում պարենամթերքի գները անկման ռեկորդային ցուցանիշ են գրանցել, իսկ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել

«Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ:

Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով: Առանձին ապրանքատեսակների գծով գների անկումը տպավորիչ է: Օրինակ, հացահատիկը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 7 տոկոսով, ձեթը՝ 8.6 տոկոսով, շաքարավազը՝ 10 տոկոսով և այլն:

Այնպես է ստացվել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ հրապարակել է գների ինդեքսը Հայաստանում: Ու պարզվում է, որ Հայաստանում արձանագրվել է ճիշտ հակառակ միտումը. օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքը թանկացել է 0.1 տոկոսով, իսկ վերը նշված ապրանքների գները կամ չեն փոխվել, կամ չնչին նվազել են:

Օրինակ՝ աշխարհում ձեթի 8.6 տոկոսով և հացահատիկի 7 տոկոսով էժանացումը ոչ մի ազդեցություն չի թողել ՀՀ-ում այդ ապրանքների գների վրա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում