Santa Cruz de la Sierra
+21°C
16
La Paz
+2°C
9
Trinidad
+23°C
17
Sucre
+6°C
16
Tarija
+9°C
2
Potosí
-1°C
17
Oruro
+1°C
17
Cochabamba
+7°C
16
Cobija
+22°C
2
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ Աժ հերթական քառօրյաին

Երկուշաբթի օրը կմեկնարկի Աժ հերթական քառօրյան: Այս անգամ կմասնակցի՞ Գագիկ Ծառուկյանն Աժ աշխատանքներին, թե՞ էլի շատ զբաղված է և կամ կբացակայի երկրից’ «Հրապարակը» փորձել է ճշտել Ծառուկյանի մամլո գրասենյակից: «Այս պահին ես չեմ տիրապետում պրն Ծառուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության գրաֆիկին, չեմ կարող հստակ ասել՝ կմասնակցի՞ խորհրդարանական քառօրյային, թե՞ ոչ»: Ձեր ասածից կարո՞ղ ենք եզրակացնել, որ չի մասնակցի: «Ո´չ, չեք կարող»,- ասաց Իվետա Տոնոյանը: Իսկ ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի և հատկապես Գագիկ Ծառուկյանի մոտեցումները 2013-ի պետական բյուջեին, որի նախագիծն Աժ-ում արդեն շրջանառության մեջ է՝ հաջորդ հարցն է ուղղել թերթը: «Քանի որ այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, և հանգամանալից ուսումնասիրության կարիք ու անհրաժեշտություն ունի, ապա այս պահին ԲՀԿ-ում ընթանում են ուսումնասիրության աշխատանքներ, առաջիկայում ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այդ առնչությամբ կարտահայտի իր տեսակետը, որն էլ, բնականաբար, կլինի նաև Գագիկ Ծառուկյանի տեսակետը»: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինչպես 2011-ի բյուջեի կատարողականը, այս մի քննարկումը ևս, ԲՀԿ մասով, սահուն կանցնի’ թերթի հարցին Տոնոյանը պատասխանել է. «Ո´չ, չեք կարող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում