Ադրբեջանը փորձում է խաթարել Մինսկի խմբի կողմից առաջ քաշվող դրույթները. Կիրո Մանոյան

Ադրբեջանը փորձում է խաթարել Մինսկի խմբի կողմից առաջ քաշվող դրույթները. Կիրո Մանոյան

Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծվող լարվածությամբ Ադրբեջանը փորձում է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2009 թվականից առաջ քաշվող դրույթները: Լրագրողների հետ սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ադրբեջանի պահվածքը ևս մեկ անգամ բոլորին ցույց է տալիս, թե ով է իրականում շփման գծում խախտում զինադադարը: Ադրբեջանը փորձում է իր դժգոհությունն արտահայտել իրերի ներկա դրությունից, ինչը, ի վերջո, իր իսկ դեմ է աշխատելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում չի կանխատեսում, ինչի պատճառն Ադրբեջանի խիստ ապակառուցողական դիրքորոշումն է:

Նա նկատեց, որ Արևմուտքը կրկին քննադատելու է Ադրբեջանին երկրում մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար: «Եթե Եվրոպայում մնացել են ադրբեջանական իշխանություններին աջակցող ուժեր, ապա դա միայն ադրբեջանական իշխանությունների կողմից իրենց տրվող «աջակցության» հաշվին է»,-շեշտեց Մանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում