«Ժողովուրդ». Օրերս նոր բացահայտումներ կլինեն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործով
Նմանատիպ
Ըստ «Ժողովուրդ »-ի տեղեկությունների’ օրերս նոր բացահայտումներ կլինեն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործով: Հնարավոր է’ նոր անուններ ի հայտ գան, որոնց թվում խոսվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին: Ստորև ներկայացնում ենք Ալիկ Սարգսյանի հետ թերթի հարցազրույցից մի հատված
-Իգիթյանը նշում է նաև, որ Մհերյանի սպանության գործում մեծ «դերակատարություն» ունեն ոստիկանական բարձր պաշտոնյաները, ու նաեւ իրեն ստիպել են, որպեսզի ինքն իր վրա վերցնի Մհերյանի սպանությունը: Նշվում Է նաև, որ շուտով նոր բացահայտումներ են սպասվում Մհերյանի սպանության գործով, որտեղ Ձեր անունը ևս «շոշափվելու» է:
-Էդ խոսողները գլխո՞վ են խոսում, թե՞մարմնի մնացած մասերով: Ի՞նչ ունեի ես այդ մարդու հետ, հազար անգամ ես այդ մասին խոսել եմ, իմ տեղակալն էր Մհերյանը, որի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Կարո՞ղ եք ասել, թե ես ինչ կապ ունեի Գևորգի հետ: Դրանք ընդամենը անհեթեթություններ են, ու ես Ձեզ խնդրում եմ զբաղվեք Ձեր գործերով: Դրանք սխալ տեղեկություններ են, որոնք չգիտեմ ովքեր են տարածում: Ես ուղղակի արհամարհում եմ նման խոսակցությունները, դրանք ինձ համար անգամ ծիծաղելի են:
-Որպես նախկին ոստիկանապետ’ կասեք, ըստ Ձեզ’ ի՞նչն է պատճառը, որ չեն կարողանում բացահայտել թե իրականում ով կամ ովքեր են սպանել Ձեր տեղակալին:
-Աստված տա’ շուտ բացահայտվի, թե ով է սպանել Մհերյանին, որքան շուտ բացահայտվի սպանությունը, այդքան ես կշահեմ: Ի վերջո, Մհերյանն իմ տեղակալն է եղել: Նորմալ ու ջահել տղա էր, ո՞վ կուզենար’ նման բան լիներ: Ես չեմ կարող ոչ մի բան ասել, ի՞նչ ասեմ, միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ շուտ բացահայտվի այս գործը: Այսքանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում