-0.9 C
Yerevan

«Ժողովուրդ». Գյումրու նոր քաղաքապետի հայտարարությունից հետո վարորդները գործադուլ են անում

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Երեկ Գյումրու ներքաղաքային երթուղին սպասարկող մի շարք երթուղայիններ գործադուլ են հայտարարել և գիծ դուրս չեն եկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը «համարձակվել է» զգուշացնել, որ երթուղային տաքսիներից գանձվող գումարներն այսուհետ մտնելու են քաղաքապետարանի բյուջե, իսկ դա դուր չի եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա շրջապատին: Բանն այն է, որ տարիներ շարունակ վարորդներն օրվա վերջում այդ գումարները փոխանցել են նրա որդուն կամ որդու ընկերներին: Ավելին, Գյումրու քաղաքապետարանում գրանցված է եղել ընդամենը մի քանի երթուղային գիծ և իրականության հետ ոչ մի կապ չունեցող միկրոավտոբուսների քանակ: Գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Վ. Ղուկասյանը հրահանգել է անօրինական և օրինական աշխատող երթուղայինների վարորդներին ցանկացած պահի պատրաստ լինել համընդհանուր գործադուլ անցկացնելուն, եթե հանկարծ Բալասանյանը կրկին պահանջի գանձվող գումարները հատկացնել քաղաքապետարանին:

spot_imgspot_img