«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԺ խմբակցությունները պատաստակամություն են հայտնել քննարկելու ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի օգնական Սամվել Աբրահամյանը երեկ տեղեկացրել է, որ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները պատաստակամություն են հայտնել քննարկելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած’ ընտրական եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը եւ գտնել ընդհանոր մոտեցումներ:

«Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների փաթեթը հոկտեմբերի 12-ին է ուղարկվել ԱԺ խմբակցություններին, եւ ըստ երեւույթին’ իրենք դեռ ծանոթանում են նախագծին:

«Դրանից հետո բնական է’հարցադրումներ կլինեն, տեսակետներ կլինեն, նոր արդեն կոնկրետ գործնականում կքննարկենք: Բայց պատրաստակամություն կա համագործակցելու»,- նշել է Աբրահամյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում