«Հրապարակ». Երեւանի գեղարվեստի ակադեմիայում կաշառակերության փաստով մեղադրանք է ներկայացվել հինգ անձի
20/10/2012 10:44
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, որ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում կաշառակերության փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկա օրերին կհայտարարվի դրա մասին:
Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր երկու հոդվածով՝ 311 (կաշառք ստանալ) եւ 313 (կաշառքի միջնորդություն): Գործում ներքաշված էին ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանը եւ դեկաններից մեկը:
Մեզ հաջողվեց պարզել, որ նախաքննության ընթացքում 5 հոգու մեղադրանք է առաջադրվել, եւ մեկը՝ համակարգչային գեղարվեստական նախագծման եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, կալանավորված է: Գործը Քննչական գլխավոր վարչության վարույթում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում