«Հայոց աշխարհ». ԲՀԿ-ականներից ոչ ոք չմասնակցեց Օսկանյանին աջակցող բողոքի ակցիային
Նմանատիպ
«Հայոց աշխարհը» գրում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի օր իր նախաձեռնությունը «գովազդելուց» հետո, երեկ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի բողոքի երթ ու ակցիա իրականացրեց. Հիմնադրամի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ, ուր եւ հրապարակեցին իրենց պահանջագիրը։
«Շատերը կարծում էին, թե երեկվա բողոքի ակցիային ակտիվորեն կմասնակցի նաեւ Օսկանյանի հարազատ կուսակցությունը, սակայն երեկ ԲՀԿ-ականներից ոչ ոք չմասնակցեց բողոքի ակցիային։
Այս փաստը կարելի էր եւ տարօրինակ չհամարել, եթե շաբաթներ առաջ նույն գլխավոր դատախազության շենքի դիմաց տեսած չլինեինք ԲՀԿ-ական պատգամավոր էլինար Վարդանյանին, որը մեծ ոգեւորությամբ մասնակցում էր ի պաշտպանություն ՀԱԿ-ի «քաղբանտարկյալների» բողոքի ակցիային»,- գրում է «Հայոց աշխարհը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում