Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ահաբեկչության դեմ պայքարին, ապօրինի ներգաղթին և փախստականների խնդրին, ինչպես նաև Անթալիայում կայանալիք G-20-ի հերթական գագաթնաժողովին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր վշտակցությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ` ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարում իրենք Թուրքիայի կողքին են:

Էրդողանն իր հերթին խոսել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում իրենց վճռականության մասին:

Կողմերը պայմանավորվել են այս և այլ հարցերի շուրջ առավել հանգամանալիք քննարկում ունենալ Անթալիայում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում