Պելեգրինի. Մրցաշրջանի վերջում ոչ ոք չի հիշի դե Բրույնեի գինը

Պելեգրինի. Մրցաշրջանի վերջում ոչ ոք չի հիշի դե Բրույնեի գինը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ թիմի նորեկ 24-ամյա Քևին դե Բրույնեն իր հաջող խաղով կստիպի մոռանալ, որ անգլիական ակումբն իր համար «Վոլֆսբուրգին» 75 մլն եվրո է վճարել։

-Հավանական է, որ սկզբում բոլորը կխոսեն միայն նրա արժեքից, սակայն ի վերջո թիմը և ֆուտբոլիստն ինքը պետք է ցույց տան, թե ինչի համար է այդ գործարքը տեղի ունեցել։ Ֆուտբոլն այնպիսի բան է, որ էժան ֆուտբոլիստները կարող են գերազանց խաղալ, իսկ թանկարծեքները՝ ոչ։

Երբ ես սկսեցի աշխատել Սթերլինգի հետ, նա երկու-երեք խաղի ընթացքում ցույց տվեց, թե ինչի համար ենք իրեն գնել։ Վստահ եմ, որ մրցաշրջանի վերջում ոչ ոք չի էլ հիշի դե Բրույնեի տրանսֆերային արժեքը,-ասել է Պելեգրինին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում