Սիմեոնե. Մեսսին բեկեց խաղի ընթացքը

Սիմեոնե. Մեսսին բեկեց խաղի ընթացքը

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բարսելոնայից» 1:2 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Մենք փորձում էինք պրեսսինգի դիմել և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին գնդակով երկար մնալու հնարավորություն չտալ, սակայն բոլոր առումներով մրցակիցը գերազանցեց մեզ: Չեմ կարող ասել, որ մենք լավ խաղացինք: Երկրորդ խաղակեսի մեկնարկը հաջող ստացվեց, բայց «Բարսելոնան» շատ արագ վերականգնեց հաշվի հավասարությունը: Կատալոնացիները վերահսկում էին խաղը:

Ինչու՞ Մեսսին խաղը սկսեց պահեստայինների նստարանից… Այդ հարցը Լուիս Էնրիկեի համար է: Ես միայն կարող եմ ասել, որ երբ Մեսսին խաղադաշտ դուրս եկավ, բեկեց խաղի ընթացքը,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում