Էդ.Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
Նմանատիպ
Հոկտեմբերի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Դաֆինա Գերչևային Հայաստանում իր առաքելության ընթացքում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում անձնական ներդրման համար և ի գնահատումն՝ պարգևատրեց ԱԳՆ հուշամեդալով։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց տիկին Գերչևային իր հետագա գործունեության մեջ։
ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Գերչևան բարձր գնահատեց իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին վերջին տարիներին ՄԱԿ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր նախագծերի իրագործման շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում