Բենիտես. Ջերրարդի խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել

Բենիտես. Ջերրարդի խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ տարաձայնություններ է ունեցել «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերրարդի հետ: «Իմ պատմությունը» ինքնակենսագրականում, որի մի հատվածն արդեն հրապարակվել է «Daily Mail» պարբերականում, Ջերրարդը գրել է, որ Բենիտեսն իրենց որպես անհատականություն չէր սիրում:

-Ես կարդացել եմ և համոզված եմ՝ Սթիվենը սխալվում է: Ջերրարդի, «Լիվերպուլի» և ակումբի երկրպագուների հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ պետք է ասեմ, որ այս խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել: Շուտով տեղի կունենա նրա գրքի շնորհանդեսը, իսկ ես արդեն «Ռեալի» մարզիչն է: Այս խոսակցությունները միայն նպաստում են վաճառքի խթանմանը,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում