Հունգարիան միգրանտների ներհոսք թույլ չտալու համար արգելափակեց Սերբիայի հետ սահմանը

Հունգարիան միգրանտների ներհոսք թույլ չտալու համար արգելափակեց Սերբիայի հետ սահմանը

Հունգարիան սեպտեմբերի լույս 15-ի գիշերը միգրանտների համար արգելափակել Է Սերբիայի հետ սահմանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Բելգրադի Տանյուգ գործակալությանը:

Կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 02:00-ից) հետո «Խորգոշ 2» սահմանային հիմնական հետիոտն անցումը փակվել Է, ինչը հանգեցրել Է սերբական կողմից այն փախստականների աստիճանական կուտակման, որոնք ցանկանում են հայտնվել Հունգարիայի տարածքում: Դեռ կեսգիշերին մոտ վերահսկիչ անցակետը բաց Է եղել, եւ այդ ժամանակ թույլ են տվել անցնելու գաղթականների վերջին խմբին, բայց այնուհետեւ ոստիկանները կրկին փակել են անցումը:

Ավելի վաղ Հունգարիայի ոստիկանությունը հանդես Է եկել փախստականներին հասցեագրված նախազգուշացմամբ, որ նրանք չփորձեն ապօրինաբար հատել Սերբիայի հետ սահմանը. եւ որ սահմանային գծի երկարությամբ յուրաքանչյուր 35-րդ մետրի վրա կգտնվի ոստիկան կամ զինծառայող:

Նաեւ սեպտեմբերի 14-ին Հուգարիայի ոստիկանությունը փակել Է Սերբիայի Խորգոշ քաղաքի եւ Հունգարիայի Ռյոսկե բնակավայրի միջեւ երկաթուղին:

Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից Հուգարիայում ուժի մեջ Է մտել Սահմանի պաշտպանության եւ միգրացիայի մասին օրենքների նոր փաթեթը: Նոր միջոցները ենթադրում են բանակի մասնակցությունը սահմանի վերահսկողությանը, երեք տարվա բանտարկության տեսքով քրեական պատիժ՝ սահմանն անօրինականորեն հատելու համար (ավելի վաղ դա համարվում Էր վարչական իրավախախտում), սահմանախախտների վտարում Սերբիա, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակի տրամադրման պահանջների քննարկման արագացված գործընթաց եւ պատժի խստացում մարդկանց մաքսանենգության կազմակերպիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում