Ավտովթարում ՀՀ ՊՆ զինծառայող է զոհվել
Նմանատիպ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 33 ՏD 754 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և 20 մետր գլորվելով’ գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մոտ 10 մետր ավտոմեքենայից դուրս է շպրտվել և տեղում մահացել: Ավտոմեքենայի’ ծառերին հարվածելու հետևանքով հաստաբուն ծառը արմատախիլ էր եղել և մի քանի տեղից կոտրվել, իսկ ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին մոխրացել է:
Նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան Արաբկիր վարչական շրջանի Բարբուսի 63 շենքի բնակիչ, 55-ամյա Միխայել Գրիգորյանի անվամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը 27-ամյա Գրիգոր Գրիգորյանն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում (Քարվաճառ) որպես վաշտի հրամանատար, կոչումով կապիտան էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում