Խ.Քոքոբելյանն ու Ա.Արզումանյանն այլևս չեն ներկայացնի «Ժառանգության» շահերը
22/10/2012 13:21
Նմանատիպ
Խաչիկ Քոքոբելյանն այսուհետ որևէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը: Այս մասին ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այս որոշումն ընդունվել է «Ժառանգություն» խմբակցության նիստի ընթացքում:
Խ.Քոքոբելյանն իր հերթին հայտարարել է, որ ինքն ու Ալիկ Արզումանյանը «ֆորմալ առումով կլինեն խմբակցությունում, բայց կներկայացնեն բացառապես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շահերը»: Նա նաև նշել է, որ խմբակցության նիստի ժամանակ իրենք առաջարկել են, որպեսզի խմբակցության ղեկավարի պաշտոնում Ռ.Հակոբյանին փոխարինի Զարուհի Փոստանջյանը, սակայն այդ առաջարկը մերժվել է:
ԱԺ նիստի սկզբում նաև հայտարարվել է, որ Թևան Պողոսյանը գրանցվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում