Կասիլյաս. Ես մյուսների նման եմ և աշխատում եմ չառանձնանալ

Կասիլյաս. Ես մյուսների նման եմ և աշխատում եմ չառանձնանալ

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ցանկանում է իր փորձով օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին:

-Ես փորձ ունեմ, սակայն բոլոր խաղերին պատրաստվում եմ մյուսների նման: Չեմպիոնների լիգան շատ պատասխանատու մրցաշար է: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Թիմում փորձում եմ օգնել երիտասարդ ֆուտբոլիստներին, կիսվել փորձով, սակայն շատ բան էլ նրանցից եմ սովորում: Իհարկե, ես միշտ փորձում եմ ինչ-որ յուրահատուկ խոսքեր ասել երիտասարդներին, բայց ես էլ մյուսների նման ֆուտբոլիստ եմ և աշխատում եմ չառանձնանալ, քանի որ ցանկանում եմ՝ ինձ ընդունեն այնպես, ինչպես մյուսներին, չէ՞ որ ընդամենը թիմի մի մասնիկն եմ:

Դեռ հայտնի չէ՝ «Դինամոյի» հետ խաղում կլինե՞մ մեկնարկային կազմում, թե՞ ոչ, քանի որ վերջին խոսքն ասում է մարզիչը: Պետք է լավ մարզավիճակում լինել, որպեսզի մրցաշարին համապատասխան մակարդակով հանդես գալ: Այն ինչ յուրահատուկ էր «Ռեալում», յուրահատուկ է նաև «Պորտուում». Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ նույն զգացողություններն են: Ես ցանկանում եմ, որ մենք հաղթենք, հաղթահարենք այս փուլը և դուրս գանք խմբից,-ասել է Կասիլյասը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում