Ճիշտը ռազմական դրությունն է. Կքննարկվի ԶՈւ հրամանատարությունը վարչապետին վերապահելու հնարավորությունը (տեսանյութ)

Ճիշտը ռազմական դրությունն է. Կքննարկվի  ԶՈւ հրամանատարությունը վարչապետին վերապահելու հնարավորությունը (տեսանյութ)

Սահմանադրության նախագծով  Զինված ուժերի գերագույն հրամանատարը պատերազմի ժամանակ վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում` Պաշտպանության նախարարը:

ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին հիշեցրեց, որ արցախյան պատերազմը մեր երկիրը պաշտոնապես չէր հայտարարել և մեր երկրին էլ պաշտոնապես պատերազմ չէր հայտարարվել: Այսինքն՝ գուցե խոսքը ռազմակա՞ն դրության մասին է:

Ի պատասխան Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը հստակեցրեց, որ նախագծում «պատերազմի ժամանակ» նշելով,  նկատի են ունեցել դե յուրե պատերազմական իրավիճակը՝ չբացառելով, որ մասնագիտական հանձնաժողովը ևս  մեկ  անգամ կանդրադառնա այդ դրույթին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում