Հայաստան է ժամանել ֆրանսիական Cités Unies France կազմակերպության պատվիրակությունը

Հոկտեմբերի 22-ից 26-ը Ֆրանսիական Cités Unies France կազմակերպության’ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության հարցերով զբաղվող խմբի պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Ինչպես հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից, Cités Unies France կազմակերպությունը միավորում է ֆրանսիայի ավելի քան 3000 համայնքներ և համակարգում վերջիններիս ապակենտրոնացված համագործակցությունը տարբեր երկրների հետ: Պատվիրակությունը գլխավորում են Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա հայկական իշխանությունների հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, Երևանի 48 միջնակարգ երկլեզվյա դպրոց և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում