Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ը

Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 24-25-ը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը Նյու Յորքում կկայանա սեպտեմբերի 24-25-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրջեբանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը հայտնել է, որ նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին-առանձին հանդիպումներ կունենան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնուհետև կկայանա համատեղ հանդիպումը: «Վերջին շրջանում հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտմասն դեպքերը: Հուսեվ եմ, որ այս խնդրի հետ կապված առաջիկա հանդիպմանը որևէ արդյունքի կհասնենք»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում