Առողջապահության նախարարությունը հետազոտում է սիբիրախտի դեպքերը. մեկ հիվանդի մոտ ախտանիշները հաստատվել են
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրախտի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրախտ կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրախտ հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:
Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում