«Ժողովուրդ». Արևմտյան Հայաստանի հետ կապված ծրագրերի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արամ Ա.-ին

«Ժողովուրդ». Արևմտյան Հայաստանի հետ կապված ծրագրերի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արամ Ա.-ին

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի սկզբին մի քանի օրով Հայաստան վերադառնալուց հետո նորից մեկնել է: Ինչպես հայտնի է՝ Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանի հետ կապված ինչ-որ ծրագրեր է ցանկանում իրագործել, որոնց մանրամասները դեռ չի հրապարակվում:

Այս անգամ նա մեկնել է Լիբանան: Քառօրյա իր այցի շրջանակներում Մեծի Տանն Կիլիկիո նստավայրում Րաֆֆի Հովհաննիսյանին առանձին ընդունել է կաթողիկոս Արամ Ա.-ն:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և վեհափառը քննարկել են հայրենիքի ու հայ ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներին առնչվող լայն շրջանակ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում