ԱԺ քառօրյա. Վարդան Պողոսյանը կշարունակի պատասխանել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին սովորաբար քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկումն ավարտած հարցերը, սակայն քվեարկություններ սեպտեմբերի 17-ի նիստում չեն լինի, քանի որ խորհրդարանը դեռ չի ավարտել սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը:
Սեպտեմբերի 16-ի նիստում պատգամավորները շարունակել են սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը, իսկ 16:30-ին ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Սեպտեմբերի 17-ին ևս խորհրդարանը կշարունակի սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանելու է բարեփոխումների նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում