Մահվան ելքով դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. Ամերիկահային թույլ չեն տվել հոսպիտալացրել՝ առանց մուտքի արտոնագրի
Նմանատիպ
HayNews.am-ի տեղեկություններով’ հոկտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար:
Ըստ աղբյուրի` ամերիկահայ Հակոբ Կարապետյանը ԱՄՆ-ից Երևան ժամանող ինքնաթիռում վատ է զգացել իրեն, և «Զվարթնոցում» վայրէջքից անմիջապես հետո օդանավակայանի բժիշկն ու բուժքույրը եկել են բուժօգնություն ցուցաբերելու: Հակոբ Կարապետյանի ընտանիքն անմիջապես պահանջել է, որ նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն օդանավակայանի աշխատակիցները պնդել են, որ պետք է սկզբում երկիր մտնելու արտոնագիր ստանան, և միայն դրանից հետո կկարողանան հիվանդին տեղափոխել հիվանդանոց:
Մուտքի արտոնագիր ստանալը ուշանում է, ու 56-ամյա Հակոբ Կարապետյանը մահանում է հենց օդանավակայանում:
Շտապօգնությունը տեղ է հասնում Հակոբ Կարապետյանի մահանալուց մեկ ժամ հետո միայն:
Նշենք, որ ոստիկանության մամուլի բաժնից հաստատեցին այս տեղեկությունները:
Ըստ ականատեսների’ երբ Հակոբի կինը մեղադրել է բժիշկներին անտարբերության և բժշկական խնամքի բացակայության համար, օդանավակայանի բժիշկը պատասխանել է. «Ոչ ոք ձեզ Հայաստան չէր հրավիրել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում