Երևանում կանցկացվեն տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ

Երևանում կանցկացվեն տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին բոլոր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է մասնակցել Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի, Ալ. Մյասնիկյանի և Ս. Շահումյանի արձանների հարակից հրապարակներ, ինչպես նաև Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու ՀՀ անկախության տոնին նվիրված մարզական մասսայական միջոցառումներին, որոնք մեկնարկելու են առավոտյան ժամը 11.00-ին:

Տոնական միջոցառումների շրջանակներում անցկացվելու են ցուցադրական ելույթներ ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ, կոխ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս, սամբո, շախմատ, ծանրամարտ, գեղասահք, բազկամարտ, սուսերամարտ, թաեքվոնդո, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, Mas-wrestling, պարկուր, բադմինթոն, Street Workout, ուշու և կարատե մարզաձևերից: Միջոցառման մասնակիցները դրոշներով հեծանվավազքով կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ տոնական շունչ հաղորդելավ մայրաքաղաքին:

«Միջոցառման կարևորությունը մարզական ցուցադրական ելույթների միջոցով մեր երկրի անկախության տոնին մարզաշխարհի ներկայացուցիչների մասնակցությունն է, ինչպես նաև մեկ անգամ ևս առողջ ապրելակերպի քարոզչությունը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի խոսքը մեջբերված է նախարարության պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում