ՆԱՏՕ-ի ծրագրով գնահատվում է ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակը

ՆԱՏՕ-ի ծրագրով գնահատվում է  ԶՈՒ  Խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակը

Սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՀՀ զինված ուժերի Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում:

ՕԿՀ գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների: Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ս.թ. օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ընթանում է հրամանատարաշտաբային զորավարժություն: Բացի հայտագրված ստորաբաժանման գնահատման բուն գործընթացից, զորավարժությունը կարևորվում է նրանով, որ նպաստում է մասնակիցների կողմից շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և համապատասխան ունակությունների կատարելագործմանը:

Զորավարժությունը վերահսկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 17-ին «ԶԱՌ» ուսումնական կենտրոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Համաձայն նախնական գնահատականի` զորավարժությունն ընթանում է ըստ պլանի` դրական արդյունքներով: Վերջնական գնահատականը կտրվի ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարի կողմից ս.թ. սեպտեմբերի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում