«Հրապարակ». Ոստիկանապետը լրագրողների եղայրն է, առողջապահության նախարարը` բարեկամը
Նմանատիպ
Շաբաթ օրը ՀՀ երկու գերատեսչություններ արտագնա սեմինարներ էին անցկացնում. ոստիկանության ղեկավար Վ. Գասպարյանը’ Ծաղկաձորում, առողջապահության նախարար Դ. Դումանյանը’ Աղվերանում: Պաշտոնական առիթը լրագրողների հետ ոլորտային խնդիրները քննարկելն էր’ արդյունավետ համագործակցության նպատակով: Իրական նպատակը լրագրողներին քծնելն էր ու իրենց ազդեցությունը նրանց վրա տարածելը: Երբ Ծաղկաձորից տեղեկացրին, որ Վ. Գասպարյանը լրագրողներին ասել է’ «մենք ձեր եղբայրներն ենք, ես ձեզ սիրում եմ’ չա-չա-չա», ներկա լրագրողներից մեկն այդ խոսքը փոխանցեց Դերենիկ Դումանյանին և հարցրեց’ դո՞ւք մեր ինչն եք, պարոն Դումանյան: Վերջինս փոքր-ինչ անակնկալի եկավ ու շատ ծանր ու մեծ, թե’ «ես ձեր բարեկամն եմ. մենք էլ, լրագրողներն էլ ուզում ենք, որ մեր ժողովուրդն առողջ լինի, իր խնդիրները կարողանա լուծել»: Այսինքն’ մեր եղբա՞յրն եք: «Տեսեք, ոստիկանության եղբայր լինելը միգուցե ձեզ հասկանալի է, բայց եկեք առողջապահության ոլորտում բարի կամքի հարազատներ լինենք»,- խուսանավեց առողջապահության նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում