«Հայկական ժամանակ». Հիփոթեքային գործարքների քանակը 40 տոկոսով նվազել է
Նմանատիպ
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա օգոստոսին Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ գնվել է 162 միավոր անշարժ գույք, իսկ տարվա առաջին 8 ամիսներին’ 872 միավոր:
Սա ուշագրավ է նրանով, որ անցած տարվա աոաջին ութ ամիսներին արձանագրվել էր հիփոթեքային 413 հազար գործարք: Այսինքն, անցած տարվա համեմատ, այս տիպի գործարքների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով: Սա վկայում է, որ ժամանակին լայնորեն գովազդված հիփոթեքային ծրագրերը լիովին տապալվել են: Եվ ընդհանրապես, անշարժ գույքի շուկան, ի հեճուկս երկրի տնտեսական «հաջողությունների» մասին վերամբարձ ելույթների, ոչ մի կերպ չի կայունանում ու շարունակում է գահավիժել: Ըստ անշարժ գույքի շուկային վերաբերող պաշտոնական վիճակագրության, այս տարվա օգոստոսին Երևանում բնակարանների գները նվազել են ավելի քան 9 տոկոսով: