«Հայկական ժամանակ». Մարգարիտ Եսայանը հավակնում է Հանրային հեոուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնին
Նմանատիպ
Երեկ Աժ միջանցքներում լուրեր էին շրջում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավակնում է Հանրային հեոուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնին: Բանն այն է, որ 2013թ. փետրվարին լրանում է այդ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և երեկ, երբ վերջինս Աժ-ին ներկայացրեց Հանրային հեռուստատեսության և ռադիոյի 2010 և 2011թթ. հաշվետվությունը, Եսայանը բավական քննադատական ելույթ ունեցավ: Նա առաջարկում էր ստեղծել վերահսկողական մարմին, որի առաջ Հանրայինը հաշվետու կլինի: Եսայանն ասաց, որ տարբեր քննարկումներում, հանդիպումներում, մասնավոր զրույցներում լսում ենք որոշակի թվերի մասին, որոնք գոյանում են գովազդներից, և ընդհանրապես Հանրայինի ֆինանսական միջոցների մասին տարբեր թվեր ենք լսում, այդ իսկ պատճառով այս ոլորտը լուրջ վերահսկողության կարիք ունի: Երեկ, երբ «ՀԺ»-ն նրան հարցրել է իր հավակնությունների վերաբերյալ խոսակցությունների մասին, նա պատասխանել է. «Անկեղծ ասած, ինձ համար որևէ բան զարմանալի չէ մեզանում, որովհետև ցանկացած ելույթ, ցանկացած կարծիք երբ հնչում է, մարդկանց որոշակի խումբ կամ որոշակի տեսակ հակված է այդ ելույթի և կարծիքի տակ ինչ-որ մութ ու խորհրդավոր բաներ փնտրել, անկեղծորեն խոստովանեմ, որ իմ ելույթը որևէ նման ենթատեքստ չուներ, և ինքս որևէ նման ակնկալիք չունեմ: Ես շատ գոհ եմ, որ Աժ պատգամավոր եմ և շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ինձ տրվել է’ օրենսդիր մարմինը ներկայացնել և աշխատել օրենսդիր մարմնում, այնպես որ, ինքս նման խոսակցություն չեմ լսել և հաստատ այդ խոսակցություններն ուղղակի ֆանտազիայի ժանրից են»: Բացառո՞ւմ եք’ հարցին Եսայանը պատասխանել է. «Միանշանակ»: Իսկ եթե լինի՞ նման առաջարկ’ հարցին արձագանքել է. «Հաստատ չի լինի առաջարկ, և ուղղակի ավելորդ է խոսել մի բանի մասին, որը չկա և չի էլ լինելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում