ԱԺ արտահերթ նիստ. խորհրդարանը շարունակում է սահմանադրական բարեփոխումերի նախագծի քննարկումը. ՈւՂԻՂ
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները կշարունակեն քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը:
Սեպտեմբերի 17-ի նիստում հարցի քննարկումն ավարտվել էր պատգամավորների ելույթների փուլում: Պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրելու նպատակը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումն ավարտելն է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկման ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա մշակի փաստաթղթի վերջնական տեքստը և հաջորդ քառօրյայի ընթացքում ներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նախատեսվում է քվեարկության դնել դեկտեմբերի սկզբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում