Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կրասնոդարի» նկատմամբ։
Այդ հանդիպումը մրցաշարի խմբային փուլի հաճախելության նոր ռեկորդ է սահմանել: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում անցկացված հանդիպմանը հետևել է 55 200 հանդիսատես՝ նախորդ ռեկորդից մոտ 2 000-ով ավելի։
2011-12թթ. մրցաշրջանում «Շալկեի» ու «Ստյաուայի» հանդիպումը դիտելու համար մարզադաշտ էր ժամանել 53 123 ֆուտբոլասեր: