Լեման. Մոուրինյուն պետք է հրաշք գործի, որպեսզի «Չելսին» չեմպիոն դառնա

Լեման. Մոուրինյուն պետք է հրաշք գործի, որպեսզի «Չելսին» չեմպիոն դառնա

«Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում անհաջող մեկնարկից հետո «Չելսին» չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու հնարավորություն չունի: ԱՊԼ-ի 5-րդ տուրից հետո «Չելսին» ունի 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:

-Այժմ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ցույց տալ, որ անգամ նման վատ մեկնարկից հետո կարող է իր թիմի չեմպիոն դարձնել, բայց մենք կտեսնենք՝ չի ստացվի: Ինքս կասկածում եմ, քանի որ արդեն այժմ «Չելսին» 11 միավորով զիջում է «Մանչեսթեր Սիթիին»: Մոուրինյուն պետք է հրաշք գործի ոսկե մեդալ նվաճելու համար: Չգիտեմ՝ ընդունա՞կ է նա հրաշքներ գործել:

Հույս ունեմ՝ այս տարի Պրեմիեր լիգայում կհաղթի «Արսենալը»: Չեմպիոնների լիգայի «Դինամոյի» հետ խաղը դիտել եմ. «զինագործները» կրկին պարտվեցին, սակայն ֆուտբոլիստներն ասել են, որ այս մրցաշրջանը յուրահատուկ կլինի: Հույս ունեմ՝ նրանք ճիշտ են,-Լեմանի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում