«Doing Business 2013». Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով
Նմանատիպ
Համաշխարհային բանկը (World Bank) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հրապարակել են «Doing Business 2013» ամենամյա համատեղ զեկույցը։
Ցուցակը 7-րդ տարին անընդմեջ գլխավորում է Սինգապուրը, այնուհետև գալիս է Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը և Դանիան: Բիզնեսի ոլորտում վատագույն երկիրն է ճանաչվել Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը:
Հայաստանը իր դիրքերը բարելավել է 18 կետով և նախորդ տարվա 50-րդ տեղից հայտնվել է 32-րդ տեղում։
Մեր հարևաններից Վրաստանը բարելավել է իր արդյունքները 3 կետով և տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում. նա 9-րդն է: Ադրբեջանը գտնվում է 67-րդ հորիզոնականում, Թուրքիան 71-րդն է, իսկ Իրանը՝ 145-ը: Ռուսաստանը նույնպես բարելավել է իր դիրքերը՝ բարձրանալով մինչև 112-րդ հորիզոնական:
Doing Business զեկույցում 11 չափորոշիչների հիման վրա որոշվում է, թե այս կամ այն երկրում որքան հեշտ կամ դժվար է փոքր կամ միջին բիզնես սկսելը: Այդ չափորոշիչներն են՝ «Բիզնեսի մեկնարկը», «Շինարարության թույլտվության տրամադրումը», «Էլեկտրամատակարարման ապահովումը», «Սեփականության գրանցումը», «Վարկերի ստացումը», «Ներդրողների պաշտպանվածությունը», «Հարկերի վճարումը», «Արտաքին առևտուրը», «Պայմանագրերի կիրարկումը» և «Սնանկության գործերով որոշումների կայացումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում