Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ուղությունները

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ուղությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը: Որի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի ղեկավար ձեռնարկը:

ՀՏԶՀ կողմից իրականացվող ՍՆՏԶ ծրագիրը սկսվել է այս տարի, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 43 մլն. դոլար` որից 30 մլն դոլարը արտոնյալ վարկի տեսքով հատկացվել է Համաշխարհային բանկի կողմից: Այս ծրագրով աջակցություն է ցուցաբերվելու մարզային համայնքներին, ստեղծելով կամ հիմնանորոգելով սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներ (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, ջրամատակարարման համակարգեր, ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ և այլն):

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ, որոնցից առաջինը համայնքային մակարդակում սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելն է, որի ներքո 120 համայնքներում կիրականացվեն միկրոծրագրեր: Իսկ երկրորդը սոցիալ-տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններն են, որի շրջանակում ընդհանուր առմամբ կֆինանսավորվեն մոտ 30` երկու և ավելի համայնքներ միավորող երկարաժամկետ զարգացման սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ:

Նոր ծրագրի ուղղակի շահառու կդառնան մոտ 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական, որի ընթացքում կստեղծվի շուրջ 300 հիմնական և 1100 ժամանակավոր աշխատատեղ, որում անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 մլն. դոլար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2020թ.-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում