«Վալենսիան» չկարողացավ հաղթել «Բետիսին» (տեսանյութ)

«Վալենսիան» չկարողացավ հաղթել «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Բետիսին»: «Մեստալյա» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին: Նշենք, որ 48-րդ րոպեից սկսած դաշտի տերերն ունեին քանակական առավելությունը. «Բետիսի» կազմում խաղադաշտից հեռացվել էր Դանիել Սեբալյոսը:

Այս հանդիպումից հետո «Վալենսիան» ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Բետիսը» 9-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 5 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 4-րդ տուր

«Վալենսիա» – «Բետիս»՝ 0:0
Հեռացում՝ Սեբալյոս 48՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում